News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք ոչ ոքի անարգանքի սյունին չենք գամում, ցեղասպանություն իրականացրած մարդասպանները վաղուց արդեն մահացել են, եւ նրանց սերունդները չեն կարող կրել իրենց պապերի մեղքի պատասխանատվությունը, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց պատմական մեղքը։ Այս մասին Լյուքսեմբուրգի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացնելիս հայտարարել է պատգամավոր Լորենթ Մոսարը, գրում է Tageblatt.lu-ն։ 

«Կարեւոր է մատնանշել իրականացված դաժան Ցեղասպանությունն ու հատկապես հարգել հարյուր հազարավոր զոհերի հիշատակը։ ՄԱԿ-ը հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Դրան հաջորդել են 22 երկրների խորհրդարաններ, որոնց թվում՝ Լյուքսեմբուրգի հարեւան երկրները՝ Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդերը։ Եվրախորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը։ Գերմանիան առաջիկա օրերին խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ կընդունի։

Մեր բանաձեւը Թուրքիայի դեմ չէ։ Լյուքսեմբուրգը պահպանում է Թուրքիայի հետ բարեկամական  հարաբերությունները։ Մենք ոչ ոքի անարգանքի սյունին չենք գամում։ Մարդասպանները վաղուց արդեն մահացել են, եւ նրանց սերունդները չեն կարող կրել իրենց պապերի մեղքի պատասխանատվությունը, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց պատմական մեղքը։ Նրանց կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը ուժեղ նշան կլիներ, դա կլիներ ուղերձ առ այն, որ նման բան այլեւս չպետք է կրկնվի»,- հայտարարել է Մոսարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ