News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Բեպու քաղաքի մոտակայքում գտնվող Տակասակիյամա կենդանաբանական այգու ղեկավարությունը որոշում է կայացրել փոխել Շառլոտա անունով կապկի ձագի անունը, գրում է Agence France-Presse-ը։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի նորածին արքայադստերը անվանակոչել են  Շառլոտա Էլիզաբեթ Դիանա։ Կապկի ձագը ծնվել էր Քեմբրիջի արքայադստեր՝ լույս աշխարհ գալուց հետո։ Կենդանաբանական այգու ավանդույթի համաձայն՝ տարվա մեջ առաջին ծնված մակակայի անունը որոշվում է քվեարկության միջոցով։ Քվեարկությանը մասնակցել է 853 մարդ, որոնց ձայների արդյունքում կենդանուն կոչել էին Շառլոտա, գրում է Gazeta-ն։

Կենդանաբանական այգին դրանից հետո բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնցում մարդիկ կարծում են, որ կապիկին Շառլոտա անունը տալը կոպիտ վիրավորանք է Բրիտանիայի արքայադստեր հասցեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ