NASA-ն Մարսը մարդկանցով բնակեցնելու լավագույն գաղափարների մրցույթ է հայտարարել: Հաղթողը 15 հազար դոլար ընդհանուր բյուջեից 5 հազար դոլար մրցանակ կստանա, գրում է ՌԲԿ-ն:
NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը մայիսի 5-ին Վաշինգթոնում կայացած միջազգային տիեզերական կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ ամերիկացի տիեզերագնացների առաջին թռիչքը Մարս պլանավորվում է 2030թ.: Կոնֆերանսի ժամանակ NASA-ն բոլոր ցանկացողներին առաջարկել է Մարսը մարդկանցով բնակեցնելու գաղափարներ առաջարկել:
Ամերիկյան տիեզերական գործակալությանն առաջին հերթին հետաքրքրում են տեխնոլոգիաները, որոնք վերաբերում են բնակարաններին, սննդին, ջրին, շնչելու համար պիտանի օդին, կապին եւ բժշկությանը: