News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում եկեղեցաշինության ասպարեզում առաջընթաց չկա, դրանք պարզապես տիպարային եկեղեցիների կրկնություններ են: Այս մասին, այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է  այնպիսի քաղաքականություն վարեին, որ ներդնողները հին եկեղեցին վերանորոգեին, ոչ թե դրա կողքին նորը կառուցեին. «Ավանում կա չտեսնված միջնադարյան եկեղեցի, որը ոչ բարվոք վիճակում է, տեղանքն էլ՝ սոսկալի աղբի մեջ կորած,  նույն պատկերն է Գառնիի մոտ, պետք է մտածել մեր այս արժեքները վերականգնելու, վերանորոգելու մասին, ոչ թե նորը կառուցելու»,-ասաց Մինասյանը:

Մկրտիչ Մինասյանը նաև նշեց, որ  որևէ մեկին չի կարելի արգելել, որ  իր գումարներով եկեղեցի կառուցի:

Երևանի կենտրոնում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու վայրը ճարտարապետը սխալ է համարում։

«Լավ կլիներ` Կաթողիկե եկեղեցին մնար իր անաղարտության մեջ: Ունեցանք մեծ եկեղեցի, որի կողքին Կաթողիկեի փոքրիկ բեկորը վերածվել է ավելորդության »,-ասաց նա:

Մկրտիչ Մինասյանը նաեւ դեմ է շատ մեծ եկեղեցիների կառուցման տենդենցին, որի վառ օրինակ է Կոմիտասի թանգարանի հարևանությամբ կառուցվող հսկայական եկեղեցին։

«Գիգանտամանիան, որ հիմա ունենք, մեզ բնորոշ չէ, դա պայմանավորված է գումար ներդնողների ցանկությամբ, ցավոք, մենք չենք կարողանում այնպիսի միջավայր ստեղծել, որ պատվիրողի ցանկությունը չիրականանա»,-ասաց Մինասյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ