News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցուն փլուզման վտանգ այլեւս չի սպառնում: Մոսկվայաբնակ հայազգի գործարար Մովսես Ձավարյանի միջոցներով իրականացված վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է 271 մլն. դրամ, մինչդեռ ողջ հանրապետությունում մշակույթի նախարարության կողմից հուշարձանների վերականգնման 2014թ. բյուջեն կազմել է այս գումարի 60 տոկոսը միայն՝ 165 մլն. դրամ:

Կատարված աշխատանքը բարձր է գնահատել Մայր Աթոռը, որի ճարտարապետական բաժնի ծրագրերի ղեկավար Մերի Դանիելյանի խոսքերով, վերականգնումը իրականացվել է ամենաբարձր մակարդակով: Նույն կարծիքին է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը քննադատում է Օձունի վերականգնման վերաբերյալ հնչող տարատեսակ կարծիքները՝ համարելով դրանք անհեթեթ: Բարերար Մովսես Ձավարյանն իր հերթին նշում է, որ դեմ է եկեղեցու եվրավերանորոգմանը, ինչպես դա ընդունված է անել վերջին տարիներին:

«Ճարտարապետական խորհրդի կողմից հաստատված նախագծի առկայության դեպքում, եթե մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռը ցանկանան կատարել որեւէ լրացուցիչ աշխատանք, նրանք կարող են անել այն, իմ նպատակը եկեղեցին փլուզումից փրկելն էր, եւ իմ առաքելությունը համարում եմ ավարտված»,- հավելել է Մովսես Ձավարյանը:

Հիշեցնենք, որ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները տեւել են 3 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ