News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ԱՄՆ-ում Հովվապետական այցելության ընթացքում մոտիկից հետեւում է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի գծով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացրած իր հայցին:

Այս գործի շրջանակներում նա Վաշինգթոնում աշխատանքային հանդիպում է ունեցել այդ դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, որը դրական արժեւորում է ունեցել մինչ օրս կատարված աշխատանքներում:

Վեհափառ Հայրապետն ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների հատկանշական երեւույթները, շեշտել է նոյն թափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Այս բոլորի լույսի տակ, որոշվել է մայիսի ընթացքում Կաթողիկոսարանի դատի մասին մամուլի ասուլիս կազմակերպել Ստամբուլում, Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Նշենք, որ Արամ Ա-ն մշտական կապի մեջ է դատի հանձնախմբի մյուս անդամների հետ, եւ հետեւում է միջազգային մամուլի արձագանգներին ու Թուրքիայի կողմից կատարվող հակազդեցություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Ամենաշատ