News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Օրերս Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության եւ ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանը:

Դեպքը, որի համար նա հետախուզվում էր, տեղի է ունեցել 1995թ. հունվարի 26-ին: Ընկերներ Գեղամ Մախմուրյանը, Արթուր Թադեւոսյանը, Վահան Կուրղինյանը եւ Գեորգի Սաֆարյանը՝ տեղեկանալով, որ Հայկ Աբրահամյանն Իրանից վերադարձել է մեծ գումարով եւ նպատակ ունի Հայաստանում ասֆալտի գործարան կառուցել, նախապես հանցավոր համաձայնության գալով, գնում են նրա տուն, որտեղ էլ սկզբում թույնով քնեցնում, ապա մետաղալարով խեղդամահ են անում Հայկի Աբրահամյանին: Սակայն խոշոր գումարն այդպես էլ չգտնելով՝ հանցախումբը հափշտակում է թանկարժեք իրեր եւ փախուստի դիմում:

Հանցագործությունը բացահայտվում է օրեր անց: Հանցագործության մասնակիցներից երկուսը հայտնաբերվում եւ կալանավորվում են դեպքից օրեր անց, իսկ երրորդը հայտնաբերվում ու դատապարտվում է 1997թ.:

Գեորգի Սաֆարյանի հետախուզական գործը, ըստ բնակության վայրի, հանձնարարվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնին, որին միայն 2014թ. հունվարին  է հաջողվել պարզել, որ Գեորգի Սաֆարյանն այլ՝ Արմեն Առաքելյան անվան տակ, բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում:

Ըստ ոստիկանության՝ այժմ ձեռնարկվում են միջոցառումներ նրա էքստրադիցիայի հարցը լուծելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ