News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին տեղի ունեցած նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 117-ի: Այս մասին նշված է երկրի արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնի Twitter-յան էջում:

Ավելի վաղ հաղորդվել էր 96 զոհի մասին: Վերջին տվյալներով, երկու երկրաշարժների զոհերի թիվը հասել է 8316-ի, տուժածների թիվը՝ 76638-ի:

Երկրորդ երկրաշարժի առաջին ցնցումները 7,3 մագնիտուդով, արձանագրվել են մայիսի 12-ին առավոտյան: Դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենուժեղը եղել է  6,3 մագնիտուդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին Նեպալում 7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ