News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի կոմյունիկեն սահմանում է, որ Բոլոնյան գործընթացի կրթական ծրագրերում կարող  են ներգրավված լինել նաեւ ուսանողներ եւ դասախոսներ հակամարտության գոտիներից։ Այս մասին մայիսի 15-ին Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Մեր խնդիրն է առավելագույնս ներառական կրթություն ապահովել, առանց որեւէ բացառությունների։ Դա վերաբերում է ներառական կրթության հարցի կարեւորությանը, որը պետք է ներառի աշխարհագրական եւ քաղաքական տարբեր իրավիճակներում հայտնված կրթական կարիքներ ունեցող մարդկանց։ Կրթության իրավունքը հիմնարար իրավունքներից մեկն է եւ մենք պետք է փորձենք իրացնել այն։ Կրթությունը պետք է տրամադրվի առանց խտրականության։ Հենց դա է դարձել նման ձեւակերպման հիմքը, որը առաջին անգամ է հանդիպում»,- հայտարարեց Աշոտյանը։

Նշենք, որ Երեւանում ընդունված կոմյունիկեում կա դրույթ այն մասին, որ հակամարտության մեջ գտնվող գոտիների ուսանողները ներգրավված են լինելու կրթական ծրագրերի մեջ։ «Մենք նաեւ ցանկանում ենք խթանել հակամարտության մեջ գտնվող գոտիների դասախոսների ազատ տեղաշարժը՝ հաշվի առնելով նրան կարեւոր դերը եվրոպական ազգերի ապագա սերունդների կրթման գործում»,- ասված է կումյունիկեում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ