News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Գրոզնի քաղաքի ԶԱԳՍ-ում մայիսի 16-ին 17-ամյա չեչենուհի Լուիզա Գոյլոբիեւայի եւ ՆԳ Նոժայ Յուրտովսկիի շրջանային բաժնի պետ Նաժուդ Գուչիգովի ամուսնությունը գրանցել է Գրոզնիի ռադիոկայանի աշխատակցուհի Ասյա Բելովան։ Այս մասին Facebook-ում գրել է «Կոմերսանտ վլաստ»-ի աշխատակցուհի Ելիզավետա Սուրնաչեւան։

«ՍԱԳՍ-ի աշխատակիցը շատ լավ կողմնորոշվում էր, թե որ տեսախցիկի առջեւ խոսի եւ շատ էր հիշեցնում տեղի լրագրողներից Ասյա Բելովային։ Հաստատ նորապսակների ամուսնությունը գրանցում է լրագրողուհին։ Դա նորմա՞լ է»,-գրել է Սուրնաչեւան։ ԶԱԳՍ-ի շենքում տեսանյութը նկարահանել է LifeNews-ը, իսկ YouTube-ում տեղադրված Բելովայի հարցազրույցի տեսանյութը հաստատում է Սուրնաչեւայի վարկածը, հաղորդում է NEWSru.com-ը։

Ավելի վաղ NEWS.amը հայտնել էր, որ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի է ունեցել 17-ամյա Հեդա (Լուիզա) Գոյլաբիեւայի եւ ՆԳ շրջանային բաժնի պետ Նաժիդ Գուչիգովի ամուսնությունը։ Ավելի ուշ ռեստորանում հարսանիքին միացել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։ Նա շնորհավորել է նորապսակներին, ապա նաեւ լեզգինկա պարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ