Մեկ մարդ զոհվել է, եւս երեքը վիրավորվել են ԱՄՆ-ում թեթեւշարժիչանի ինքնաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է Las Vegas Review Journal պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, Լաս Վեգասից մոտ 160 կմ հեռավորության վրա: Օդանավում չորս մարդ է եղել, ուղեւորներից մեկը մահացել է տեղում, մյուսներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Անկումից հետո ինքնաթիռը հրդեհվել է, կրակը սկսել է տարածվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները մտավախություն ունեն, որ կրակը կարող է տարածվել հարակից շենքերի վրա: