News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին հրավիրված Ազգային ժողովի նիստը 20 րոպեով ընդմիջվել է։ Ընդմիջումը հայտարարվել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի առաջակությամբ։

Նա առաջարկել է դադար տալ այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը անջատել էր մի քանի ընդդիմադիր պատգամավորների բարձրախոսները, որոնք պահանջում էին արտահերթ կարգով քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ «Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում»,- ասել է Բիշարյանը։

Նշենք, որ ընդդիմությունն անհանգստացած է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրով, սակայն դեռեւս չի կարողացել հարցը ընդգրկել օրակարգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ