News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը մարզպետարանում կադրային ջարդ է սկսել: Նա աշխատանքից ազատում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք նախկին մարզպետի՝ Վարդգես Հովակիմյանի «բերած» մարդիկ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են մարզպետարանի իր աղբյուրները:

Էդիկ Բարսեղյանը  պաշտոնն ստանձնելուց հետո աշխատանքից ազատել է միանգամից մի քանի հոգու՝ մարզպետարանի հողաշինարար Վարդան Այվազյանին, մարզպետարանի քարտուղարության բաժնում առաջին կարգի մասնագետ Վարուժան Նիկալայանին, մարզպետի խորհրդական Սամվել Պողոսյանին, ֆինանսական վարչության պետ Ղեւոնդ Բարիկյանին: Նրանք բոլորը քաղծառայողներ են: Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատել է նաեւ Հովակիմյանի քարտուղարուհի Նանա Հովհաննիսյանին, ինչպես նաեւ մարզպետի վարորդ Ռաֆիկ Ալեքսանյանին:

Նշենք, որ Սամվել Պողոսյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին տնօրեն, անցյալ տարի նոյեմբերին սպանված՝ Սամվել Շաբոյանի ազգականն է, ով ընդամենը մեկ ամիս էր, ինչ քաղծառայության մրցույթում հաղթելուց հետո ընդունվել էր աշխատանքի: Մարզպետարանի մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ Արարատի նոր մարզպետը աշխատանքից ազատվածների փոխարեն հիմնականում ընդունել է հին՝ Արարատի նախկին մարզպետ, ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կադրերին: Ըստ մեր աղբյուրների՝ մարզպետարանում ստուգումներ ու վերահսկողություն է իրականացվում նաեւ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր աշխատանքի բերումով մարզի  ֆինանսական ու բյուջետային հարցերին են առնչվել: Ասում են՝ նոր մարզպետն ուզում է «կեղտ գտնել»  նախկին մարզպետի վրա, ինչը սակայն, նրան առայժմ չի հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ