News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները վախենում են ՀԷՑ-ի մասին ճշմարտությունից։ Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Այդուհանդերձ նրա խոսքով՝ այդ հարցը վերաբերում է ոչ միայն իշխանությանն ու ընդդիմությանը։ Ոչ ոք չի ցանկանում հաղթողի փառքին արժանանալ։ Հարցը հուզում է ողջ ազգին, եւ հաղթելու են բոլորը։ «Եվ Հայաստանի իշխող ուժը պետք է ինքը շահագրգռված լինի ցանցերի նկատմամբ հանրային վերահսկողություն հաստատելու գործում։ Սակայն իշխանությունը ոչ միայն  հրաժարվում է մեր առաջարկներից, այլ անում է դա ագրեսիվ կերպով՝ թույլ չտալով մեզ խոսել»,- ասաց պատգամավորը։

ՀԱԿ-ն առաջարկել է ստեղծել ժամանակավոր պատգամավորական հանձնաժողով, որը կուսումնասիրի էլեկտրացանցերի վիճակը։ Սակայն կարեւոր է ոչ թե հանձնաժողովը, այլ քննարկումը։ «Մեր խնդիրն է խորհրդարանում քննարկումների համար հարթակ ստանալ։ Իսկ դա հնարավոր է անել միայն որեւէ փաստաթղթի նախագծով։ Սակայն կարեւորը քննարկումն է այն ամոթալի իրավիճակի, երբ սպառողին ցանկանում են պարտադրել փակել էլեկտրացանցերի օպերատորի պարտքերը»,- եզրափակեց Զուրաբյանը։

Այս պահին ՀԱԿ-ը հավաքել է 44 անհրաժեշտ ստորագրություններից 17-ը հարցը արտահերթ կարգով լիագումար նիստի քննարկմանը դնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ