News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փողային միջոցները Հայաստանից արտահոսում են արտերկիր: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ֆիզիկական անձանց ավանդների երաշխիքների բարձրացման օրինագծի քննարկմանը:

Այսօր խորհրդարանը չի քննարկել բանկային ավանդների փոխհատուցման Բագրատյանի նախագիծը: Օրինագծի քննարկմանը դեմ են քվեարկել 55, կողմ 44, ձեռնպահ 1 պատգամավորներ:

Բագրատյանն օրինագծով առաջարկում էր ֆիզիկական անձանց ավանդների երաշխիքները տարածել նաեւ իրավաբանական անձանց վրա: Նախաձեռնությանն աջակցել էին ընդդիմադիր բոլոր ուժերը:

Բագրատյանի կարծիքով, իրավաբանական անձանց դեպոզիտների համար բավարար պայմանների բացակայության պատճառով տարեկան երկրից դուրս է բերվում 600-650 մլն դոլար: «Մենք ստիպում ենք իրավաբանական անձանց դուրս տանել բանկային հաշիվները»,- ասել է Բագրատյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ