News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ-ում արտահերթ քննարկման դնելու համար անհրաժեշտ 44 ստորագրություններից հավաքվել է ընդամենը 17-ը:

ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել է ՕԵԿ-ը, «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ընդդիմադիր ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն միացել նախաձեռնությանը:

Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն առաջարկում էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ Հայաստանի էներգահամակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ