News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիին: Վարչապետը շնորհավորել է պարոն Կասեմիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:

Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին նշել է, որ իր երկիրը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, եւ այդ նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

Զրուցակիցները կարեւորել եւ հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում ԱՄԷ-ի գործարար հատվածի ներգրավվածության ընդլայնումը եւ հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության:

Հանդիպման ընթացքում դեսպան Կասեմին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները եւ ԱՄԷ այցելելու հրավերը: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ դեսպանին փոխանցել ԱՄԷ-ի վարչապետի Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման եւ ընդլայնման ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ