News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի Ռոն դեպարտամենտ կատարած այցի շրջանակում Վիլյորբան եւ Շուշի քաղաքների միջեւ մայիսի 18-ին համաձայնագիր է ստորագրվել:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ այցի շրջանակում Բակո Սահակյանը հանդիպել է Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:

Արցախի նախագահի խոսքով, երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերի հաստատումն ու խորացումը դրական ազդեցություն կունենա Շուշիի զարգացման վրա եւ կնպաստի քաղաքում մի շարք ծրագրերի հաջող իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ