News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատավորներ քանակը քիչ է, իսկ դատարանները՝ ծանրաբեռնված։ Այս մասին  մայիսի 19-ին՝ ԵԽԽՎ Իրավական հարցերով եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, հայտարարեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նիստը ընթանում է Հայաստանի Ազգային Ժողովում։

Նրա խոսքով՝ Հայաստանում 100 հազար մարդուն բաժին է ընկնում 6-7 դատավոր այն դեպքում, երբ եվրոպական երկրներում դրանց թիվը 21-ն է։ Դրա հետեւանքով մեկ դատավորին բաժին հասնող գործերի քանակը շատ է լինում, ինչը անխուսափելիորեն ազդում է որակի վրա։ «Եվս մեկ խնդիր է Վճռաբեկ դատարանի հասանելիությունը։ Գործը ընդունելու համար այդ մարմինը սահմանափակումներ ունի, սակայն Սահմանադրական կամ Եվրոպական դատարան կարելի է դիմել միայն այդ մարմնով անցնելուց հետո»,- հավելեց Զոհրաբյանը։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը ընդունում է Վերաքննիչ դատարանի վճռի բողոքարկումները միայն այն դեպքում, եթե առաջանում է դատական սխալի հարց, օրենքի միատեսակ կիրառելիություն կամ գործի նոր հանգամանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ