News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Beeline-ը Հայաստանում սմարթֆոնների վաճառքի նոր ռեկորդ է սահմանել: Ապրիլի սկզբին մեկնարկեց Beeline Smart սմարթֆոնների վաճառքի երկրորդ փուլը: Միայն Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակում վաճառքների մեկնարկի առաջին րոպեներին իրացվել է հարյուր Beeline Smart սմարթֆոն: Ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում Beeline-ը վաճառել է մոտ 4000 բրենդային սմարթֆոն:

«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart-ը 3712 վաճառված հեռախոսով եւ մոտակա մրցակցից երկու անգամ մեծ առավելությամբ Հայաստանում ամենաշատը վաճառված սմարթոֆոնների թվով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Ընդամենը չորս ամիս անց մենք սահմանեցինք նոր ռեկորդ, ինչը միանշանակ խոսում է հեռախոսների վաճառքի շուկայում մեր ճիշտ դիրքավորման մասին եւ ցույց տալիս, որ Beeline-ի սպասարկումը, սարքավորումները, պարզ եւ հարմար ծառայությունները գոհացնում են հաճախորդներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Մատչելի պայմաններով սմարթֆոնների եւ պլանշետների առաջարկն ընկերության ռազմավարության մի մասն է` ուղղված տվյալների փոխանցումից ստացված եկամտի աճին: Մենք շնորհակալ ենք Հայաստանի մեր բաժանորդներին բարձր գնահատականի եւ Beeline-ն ընտրելու համար: Ավելին, մենք կշարունակենք ընդլայնել սմարթֆոնների եւ պլանշետների տեսականին՝ առաջարկելով գնի եւ որակի լավագույն համադրությունը շուկայում», - նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի բջջային սարքավորումների ուղղության ղեկավար Անդրեյ Չուկաեւը:

Նշենք, որ Beeline Smart սմարթֆոնը վաճառվում էր «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկի շրջանակում: Առաջարկը բաժանորդներին հնարավորություն էր տալիս ձեռք բերել սմարթֆոն եւ ստանալ մինչեւ 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ Beeline Premium ինտերնետ 2 ամիս ժամկետով ընդամենը 33 900 դրամով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ