News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած մանկապարտեզը Սասունիկ գյուղում (Արագածոտնի մարզ) կյանքի է կոչվել Հիմնադրամի`  Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ (գյուղապետարանի համաֆինանսավորմամբ):

Օրեր անց երկհարկանի մանկապարտեզը` կահավորված եւ բարեկարգ բակով, իր հարկի տակ կընդունի գյուղի շուրջ 100 մանկահասակ երեխաներին:

Մանկապարտեզը սպասված նվեր է համայնքի համար: Գյուղապետ Արման Մարգարյանի խոսքով` 4000 բնակիչ ունեցող համայնքը 1998 թվականից այս կողմ մանկապարտեզի շենք չի ունեցել: Նախադպրոցական տարիքի երեխաների համար գյուղի դպրոցում հարմարեցված դասասենյակը ծառայում էր որպես նախակրթարան, իսկ ավելի փոքրերն ընդհանրապես զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային մարզկենտրոնի մանկապարտեզ տանել:

«Էլ ստիպված չենք լինի երեխաներին տանել Աշտարակի մանկապարտեզ, ինչը դժվար է` թե նյութական, թե ժամանակի առումով», մեր այցի ժամանակ իր ուրախությունը կիսեց գյուղի երիտասարդ մայրերից մեկը:

Բրիտանահայ համայնքը ծրագրեր է ստանձնում մասնավորապես կրթության եւ առողջապահության ոլորտներում: «Մեր մանուկների առողջ միտքն ու առողջ մարմինն է, որ պիտի ապահովի մեր երկրի առաջընթացը»,- հավատում է Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ տիկին Արմինե Կարապետին, ով երկար տարիներ իր նվիրումն է բերում հայրենիքին:

Տպել
Ամենաշատ