News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Իլի լը Մուլինո քաղաքում մայիսի 20-ի երեկոյան Էջմիածնից հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես կբացվի, որը կտեւի մինչեւ հունիսի 14-ը: Այս մասին տեղեկացնում է Իլի լը Մուլինոյի քաղաքապետարանի կայքը:

«1989 թվականից Իլի լը Մուլինոն կապեր հաստատեց հայկական Էջմիածին քաղաքի հետ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կարեւոր էր մեր քույր-քաղաքն ընդգրկել Իլի լը Մուլինոյում նախանշված միջոցառումներում»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Մայիսի 20-25-ը Էջմիածնից պաշտոնական պատվիրակություն կգտնվի ֆրանսիական քաղաքում, իսկ պատվիրակության ներկայացուցիչ Ներսես Մելիքյանը կմասնակցի քաղաքի մեդիա-կենտրոնում ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Այս ցուցահանդեսը ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործությունները ներկայացնելու լավ հնարավորություն է»,- նշված է քաղաքապետարանի կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ