News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել է մինչեւ տարեվերջ փակել նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ հանդիպում ունեցա Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ, «Նաիրիտի» հարցով:

Զախարյանը վերահաստատեց մինչեւ տարեվերջ նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը փակելու իր խոստումը: Զախարյանն ասաց նաեւ, որ «Նաիրիտի» գույքը գրավից հանելու հարցը քաղաքական մակարդակում լուծված է, եւ իրավական առումով պրոցեսի մեջ է:

Ըստ նրա, գրավից դուրս բերվող գույքի մի մասի վաճառքից պիտի գոյանա այն գումարը, որով մինչեւ տարեվերջ պետք է փակվի «Նաիրիտի» աշխատողներին ունեցած պարտքը»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ