News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգերի իրավունքները նվաճելը բարդ է եղել ոչ միայն Հարավային Կովկասում, այլ ժամանակին նաեւ Իտալիայում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Իտալիայի Սենատի պատգամավոր Սերխիո Դիվինան։ Սենատում Դիվինան  «Հյուսիսի եւ ինքնավարության լիգա» (Lega Nord e Autonomie) խմբակցության փոխնախագահն է։ Կուսակցությունը պայքարում է Իտալիայի հյուսիսային շրջանների անկախության եւ ինքնավարության համար։

Հարցին, թե ինչ տեսանկյունից է ինքը դիտարկում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար մղվող պայքարը, Դիվինան պատասխանեց, որ բավական լավ է տեղյակ այդ հակամարտության, ինչպես նաեւ դրա հետ համեմատվող Կոսովոյի եւ Պաղեստինի խնդիրների մասին։

«Պատրաստի լուծումներ չկան, սակայն կան դիվանագիտական իրավիճակներ, որտեղ կարելի է լուծումներ փնտրել»,- նշեց նա։

Դիվինայի կարծիքով՝ էթնիկ խմբերի միջեւ հակամարտությունների ընդհանուր լուծումներ փնտրելու եւ գտնելու օրինակ  կարող է դառնալ իր  հայրենի մարզը ՝ Տրենտինո Ալտո Ադիջեն (Հարավային Տիրոլ)։ Այստեղ ժամանակի ընթացքում ընդհանուր լեզու են գտել իտալացի, գերմանացի բնակիչներն ու լադինները։ «Մոտեցումները, որոնք կիրառվել են, կարելի է ուսումնասիրել, դրանք կարող են կիրառելի լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի համար»,- նշեց պատգամավորը։

Դիտարկմանը, թե Իտալիայում գերմանացիներին եւ մյուս ազգային փոքրամասնություններին օտար տարրեր չէին համարում եւ առավել եւս չէին սպառնում ոչնչացնել, պատգամավոր Դիվինան պատասխանեց. «Այո, դա այդպես է։ Մենք ժամանակին կարողացանք այնպես անել, որ Տրենտինո Ալտո Ադիջեում գործը չհասնի զինված հակամարտության։ Պետք է ասեմ, որ համաձայնությանն ու դրա օրենսդրական ամրագրմանը հասնելը հեշտ չէր։ Եթե հայացք գցենք 1960-ական թթ., կտեսնենք, որ եղել են ե՛ւ ահաբեկչություններ, ե՛ւ ռումբեր։ Եղել են նաեւ մարդկային կորուստներ։ Ինքնավարությունը հեշտ չի տրվում։ Ինչպես տեսնում ենք, այն պետք է նվաճել։ Իտալիայի կառավարությունն այդ շրջանին ինքնավարություն տվեց այն բանից հետո, երբ այնտեղ յուրացրեցին կոշտ մեթոդները։ Երբեմն դա քաղաքական լուծումների ճանապարհ է, բայց նման ուղուց պետք է խուսափել»,- եզրափակեց իտալացի սենատորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ