News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզան մեկ շաբաթով հետաձգել են խորհրդարանական եւ տեղական ընտրությունները: Չորեքշաբթի ստորագրված հրամանագրում նշվում է, որ դրանք անցկացվելու են հունիսի 2-ին: Իսկ հունիսի 26-ին նախանշված նախագահական ընտրությունների մասին ոչինչ չի նշվում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է ընտրական հանձնաժողովի խորհրդով եւ ընդդիմության ու միջազգային հանրության պահանջով:

Այս շաբաթ 12 երկրների միավորող Աֆրիկյան մեծ լճերի տարածաշրջանի միջազգային համաժողովի գագաթաժողովը կոչ էր արել հետաձգել ընտրությունները՝ մինչեւ երկրում իրավիճակի լիարժեք կարգավորման:

Բացի այդ, Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման Բուրունդիի իշխանություններին կոչ է արել հետաձգել նաեւ հունիսի 26-ի նախագահական ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ