News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտի» մի քանի տասնյակ աշխատակիցներին քիչ առաջ մոտեցան ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը։

Վերջինս նաիրտցիներին ասաց, որ այն ծրագիրը որը պետք է «Նաիրիտի» տնօրինությունը մշակեր եւ ներկայացներ ԱԺ-ի տնտեսական հարցերի ենթահանձնաժողովին, մինչեւ հիմա չի ներկայացվել։

«Ես լինելով հանձնաժողովի փոխնախագահ՝ դեռ ոչ մի բան չեմ ստացել։ Պետք է հետամուտ լինենք, որպեսզի կառավարությունը մեզ ներկայացնի Համաշխարհային բանկի «Նաիրիտի» տեխնիկական աուդիտի արդյունքները։ Մենք հետեւողական կլինենք, որպեսզի կարողանանք ձեր աշխատավարձերի պարտքերի մարմանը լուծում տալ»,-ասաց նա։

Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ այսօր կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ  պատգամավորները Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարց են ուղղելու նաիրիտցիների աշխատավարձերի վերաբերյալ։

«Երվանդ Զախարյանն ասել է, որ վաղը գրավոր պատասխանելու է նաիրիտցիների հարցերին, բայց մենք պահանջելու ենք, որ բանավոր էլ պատասխանի այդ հարցերին»,-ասաց նա։

Նաիրիտցիների բողոքի ակցիան ավարտվեց, վաղը նրանք կհավաքվեն Կառավարության մոտ։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
Ամենաշատ