News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը մայիսի 22-ին հանրապետության դպրոցներում կայանալիք Վերջին զանգի օրը ուսուցիչներին, ավարտական դասարանի աշակերտներին եւ նրանց ծնողներին կոչ է արել զգոն լինել։

Մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը ընդգծեց, որ լուրջ նախապատրաստական աշխատանք է տարվել, հանդիպումներ են անցկացվել մայրաքաղաքի եւ  մարզերի դպրոցներում։ Նրա խոսքով՝ անցյալ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծնողներին հղած կոչերը արդյունք են տվել։ Մասնավորապես անցյալ տարի հաջողվել է խուսափել աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարներից։ Սակայն անցյալ տարի արձանագրվել է 86 դեպք, երբ ղեկին  նստած են եղել աշակերտները։ Բոլոր այդ մեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ։

«Գործի կդնենք բոլոր ջանքերը ճանապարհային երթեւեկության անվտանգության պահպանման համար»,- վստահեցրեց Նորիկ Սագսյանը՝ կոչ անելով ծնողներին տեղի չտալ երեխաների քմահաճույքներին։ Նա խոստացել է, որ ճանապարհային ոստիկանությունը իրավախախտների նկատմամբ ոչ մի զիջում չի ցուցաբերելու։

Նա հիշեցրեց, որ վարորդական իրավունք չունեցող անչափահաս երեխային ղեկին մոտ թողած ծնողների համար 30 հազար դրամ տուգանքի տեսքով վարչական պատիժ է սահմանված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ