News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր գյուղում պետք է լինի գոնե մեկ աղբարկղ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով Կոտայքի մարզի եւ Սեւան քաղաքում աղբանոցների կատարելագործման համար Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի եւ դրամաշնորհի համաձայնության նախագիծը։ 

Նրա խոսքով՝ առանց այդ ենթակառուցվածքի մաքրասիրության ցանկացած կոչ կիսատ կլինի։ Բոլորը գիտեն, որ գյուղերում կան տարերային կազմակերպած աղբանոցներ։ Շրջակա միջավայրը աղտոտվում է ոչ միայն այդ վայրերում, այլ նաեւ գյուղից այդ աղբանոց տանող ճանապարհին, որտեղ աղբը կարող է կամ պատահաբար թափվել կամ էլ այն ուղղակի կարող են նետել ճանապարհի կեսից։ «Մենք պետք է վարչական մեխանիզմներ մշակենք նման խախտումների համար, քարոզչություն տանենք կեղտոտելու սովորության դեմ եւ անգամ ծաղրենք դա։ Քաղաքներում աղբամաններ են պետք, իսկ գյուղերում՝ գոնե մեկական աղբարկղ։ Նոր ծրագիրը կոչված է լուծել այդ խնդիրը Կոտայքի մարզի մասշտաբով»,- ասաց պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ