Մայիսի 20-ին առավոտյան Գարեգին Նժդեհի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում գտնվող կրպակում հայտնաբերված տղամարդու դիակի բռնության հետքեր չեն հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:
Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի դիմաց գտնվող տաղավարի մոտ հայտնաբերել են Ռ Համբարձումյանի դին: Նա 61 տարեկան է, բնակվում է Արշակունյաց պողոտայում, նշված տաղավարի վաճառողն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: