News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը «առավել քան վստահ» է, որ իրենք շատ շուտով Հայաստանի հետ բանակցությունները սկսելու մանդատ կստանան:

Այսօր Ռիգայում «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել կամ հավանություն է տվել, որպեսզի Եվրահանձնաժողովը բանակցություններ սկսի Հայաստանի հետ՝ համաձայնագիր ստորագրելու համար, Հանը հայտարարեց․ - «Ես պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ Բրյուսելում։ Երեկ իմ աշխատակիցները եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ծառայությունները Խորհրդին դրական եզրակացությամբ զեկույց են ներկայացրել, ինչի մասին հայտարարվել էր։ Դա Հայաստանի իշխանությունների հետ անցկացված «ոլորտների ճշգրտման վարժության» շարունակությունն է, որը մենք ավարտին ենք հասցրել մարտի վերջին, եւ այժմ ամեն ինչ կախված է Եվրոպայի խորհրդից: Սակայն ես առավել քան վստահ եմ, որ մենք շատ շուտով բանակցությունները սկսելու մանդատ կստանանք»։

Երեկ Յոհանես Հանը ասել էր, որ առայժմ Եվրամիության խորհուրդը այդպիսի հավանություն չի տվել Եվրահանձնաժողովին:

Հարցին, թե տեխնիկապես ինչ է դա նշանակում, ինչպես կարելի է բացատրել այս ողջ գործընթացը, եվրահանձնակատարը արձագանքեց․ - «Ոչ, բանն այն է, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ սա հենց այդպիսի հարց է, պետք է ստանա Եվրամիության անդամ պետությունների հավանությունը։ Ընդ որում, այդ որոշումը չի կարող կայացվել պարզ մեծամասնության քվեարկությամբ, այլ պետք է բոլորի միաձայն հավանությունը ստանա։ Բայց, կարծում եմ, մեր ներկայացրած զեկույցը, դրա կոնցեպտը այնքան համոզիչ են, որ ես վստահ եմ՝ մենք միաձայն հավանություն կստանանք»։

Ռիգայում այսօր բացվում է Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու են Արեւելյան գործընկերության անդամ վեց երկրների ներկայացուցիչներ, չորս նախագահներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահը, եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ