News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլին Հայաստանի արդյունաբերությունը. վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ. արտադրանքի ֆիզիկական ծավալի երկնիշ աճ է արձանագրել, տարեկան կտրվածքով՝ 10.6%: Նկատենք, որ հաշվարկների բազան (անցյալ տարվա ապրիլը) ցածր չի եղել, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2.8% աճի ցուցանիշով:

Հարկ է ենթադրել, որ «լոկոմոտիվը» կրկին մետաղական հանքարդյունաբերությունն է: Հայտնի է, որ այդ ոլորտն աշխատում է արտահանման համար՝ ապահովելով դրա զգալի մասը: Ներկայացնենք ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավելի մանրամասն տվյալներ:

Այդ ժամանակահատվածում այդ ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 28%-ով, իսկ հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի տեսակարար կշիռը հասել է 19%-ի (անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ շուրջ 16%):

Սակայն մետաղական հանքարդյունաբերությամբ դրականը սահմանափակվում է. վերամշակվող արդյունաբերությունում բացասական շարժ է նկատվում: Հիմնականում դա կապված է խմիչքների, մասնավորապես՝ կոնյակի արտադրության ծավալների զգալի կրճատման հետ: Ռուսաստանում հայկական կոնյակի իրացման տեմպերի դանդաղումն արտադրողներին ստիպում է իրենց արտադրանքի իրացման արտաքին այլ շուկաներ փնտրել:

Ի դեպ, հունվար-ապրիլի նախնական տեղեկատվությունում արդեն արտահանման «շտկված» ցուցանիշ կա՝ տարեկան կտրվածքով 18.8% անկմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ, առաջին եռամսյակի արդյունքներով, անկումը 30.5% էր, ինչը վիճակագրական ծառայությունը բացատրում էր տեղեկատվության ոչ լիարժեք հավաքագրմամբ: Արտահանման մասով տեղեկատվությունը, կարծես, դեռեւս «լիարժեք չէ», այդ պատճառով հունվար-ապրիլին դրա տեմպի ցուցանիշի մասին տեղեկությունը բացակայում է:

Արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը՝ բնական մենաշնորհների ոլորտը, լավագույն ժամանակները չի ապրում: Չնայած հաշվետու ամսում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 8.0%-ով, հունվար-ապրիլի ընդհանուր արդյունքներով անկում է գրանցվել՝ նույնպես 8.0%-ով: Այդ ոլորտում, դատելով պաշտոնական տեղեկատվությունից, հսկայական պարտքեր են կուտակվել, ինչի համար ստիպված կլինենք վճարել սակագնի առաջիկա թանկացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ