News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մայիսի 21-ին «Նելեգալ-2015» օպերատիվ-կանխարգելիչ եւ «Կանալ-Պարեկ» լոկալ հակաթմրանյութային միջոցառումների շրջանակում ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները զինանոց են հայտնաբերել։

Ոստիկանները խուզարկել էին ոչ միայն տունն այլեւ, տանը կից օժանդակ եւ տնտեսական կառույցները: Բետոնե հորը, որտեղից իրավապահները դուրս են բերում զենք-զինամթերքը, տան հետնամասում է: Եթե ոչ մեկ վաշտի, ապա մեկ դասակի, ինչ խոսք, կբավականացնի: Տպավորիչ է ոչ միայն զենքերի քանակն այլեւ տեսականին:

Համապատասխան արձանագրություն կազմելուց եւ զենք-զինամթերքն առգրավելուց հետո ոստիկանները տանտիրոջ հետ բաժին են ուղեւորվում:

Խուզարկությամբ հայտնաբերվեց` «ԱԿ» տեսակի 5,45 մմ տրամաչափի 5 ինքնաձիգ, ձեռքի գնդացիր, դիպուկահար հրացան, 7,62 մմ տրամաչափի ծալովի խզակոթով ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ատրճանակ, ձեռքի գնդացրի փող, 7,62 մմ տրամաչափի կարաբինի 294 փամփուշտ` իր շղթայով, 29 փամփշտատուփ եւ 1614 տարբեր տրամաչափի փամփուշտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ