9to5Mac պարբերականը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ինչպես պնդում է, հաջորդ սերնդի iPhone 6S սմարթֆոնն է՝ վարդագույն պատյանով: Պարբերականը չի բացահայտում լուսանկարների աղբյուրը՝ հաղորդելով միայն, որ դրանք ստացել են էլեկտրոնային փոստով:
Ըստ RG-ի, լուսանկարներում սարքի հետեւի հատվածում տեսախցիկի երկու օբյեկտիվ է երեւում: Կրկնակի խցիկի հայտնվելու մասին նախկինում կանխատեսում էր արել Daring Fireball-ի լրագրող Ջոն Գրուբերը: MacDigger-ը պարզաբանում է, որ այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել առանց որակի կորստի պատկերը մեծացնելու համար: