News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան American Iron Works խոշորագույն շինարարական ընկերության ղեկավար Սավվաս Սավոպոլուսի  եւ նրա ընտանիքի սպանության գործով կասկածյալին, գրում է AP-ն։

ԱՄՆ պատժամիջոցների կիրառման եւ դատական կարգադրիչների դաշնային ծառայության ներկայացուցիչ Դեւիդ Նոյմանը հայտնել է, որ 34-ամյա Դարոն Դիլոն Վինթին մայիսի 21-ին Վաշինգթոնում  կալանավորել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին մահացած էին  գտել խոշոր ամերիկյան շինարարական ընկերության ղեկավարին, նրա կնոջը, 10-ամյա որդուն եւ տան աշխատակցին։ Ընտանիքն ապրում էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հարեւանությամբ։ Ըստ վերքերի քննության՝ հնարավոր է եղել պարզել, որ զոհերի ձեռերը մահանալուց մեկ օր առաջ մի քանի ժամ շարունակ կապված են եղել։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են ծակող բութ գործիքով հասցված վերքեր։

Իրավապահները դեռ չեն նշում սպանության դրդապատճառները։ Գործարարի տանից անհետացել է 40 հազար դոլար գումար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ