News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում փոխնակ մորից ծնված տղան չի կարող երկու հայր ունենալ: Նման որոշում է կայացրել Շվեյցարիայի գերագույն դատարանը:

Որոշման մեջ նշված է, որ միայն կենսաբանական հայրն օրենքով իրավունք ունի գրանցվել երեխայի ծննդյան վկայականում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ քաղաքացիական ամուսնությամբ ապրող երկու տղամարդիկ դիմել էին Կալիֆորնիայում բնակվող մի կնոջ՝ խնդրանքով հղիանալ եւ երեխա ունենալ իրենց համար, քանի որ փոխնակ մայրությունը Շվեյցարիայում արգելված է: ԱՄՆ-ի դատարանը որոշում էր կայացրել, համաձայն որի՝ երեխայի ծննդյան վկայականում կարող են նշվել երկու տղամարդկանց ազգանուններն էլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ