Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է չարագործին, որը երեքշաբթի գիշերը Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում կողպոտել էր բրիտանացի հայազգի լրագրող Օնիկ Ջեյմս Կրիկորյանին: Հանցագործը լրագրողի ձեռքից խլել է դրամապանակն ու արագ փախել, հաղորդում է RG-ն:
Պարզվել է, որ լրագրողին կողոպտել է 2003թ. ծնված դեռահասը: Նա գողացել էր 25 դոլար եւ քրեդիտ-քարտեր: Քանի որ կողոպտիչն անչափահաս է, իսկ Վրաստանում մինչեւ 14 տարեկաններին քրեական պատասխանատվության չեն ենթարկում, քրեական հետապնդումը դադարեցվել է: Դրամապանակը վերադարձվել է տիրոջը: