News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դեբատների ֆրանսիական ֆեդերացիան, որն ավելի վաղ պատրաստվում էր այս շաբաթ անցկացնել Նապոլեոնի դատավարությունը, որոշել է տեղափոխել այն հունիս:

Այժմ Նապոլեոնի գործով դատական նիստը տեղի կունենա Վաթերլոուի ճակատամարտի 200-ամյակի նախօրեին:

Դատավարության կազմակերպիչները հիշեցնում են, որ երկրորդ անգամ գահից հրաժարվելու ստիպված Նապոլեոն Բոնապարտը արտաքսվել է Սուրբ Հեղինեի կղզի 1815-ի ամռանը՝ այդպես էլ չստանալով իր շահերը բաց դատական նիստի ընթացքում պաշտպանելու հնարավորություն: «Մեր նպատակն է՝ ճանապարհորդություն իրականացնել դեպի անցյալ եւ խթանել մեր հայրենակիցների հետաքրքությունը պատմության հանդեպ, - պարզաբանում է հասարակական ֆեդերացիայի նախագահ Ռոմեն Դեշարնը, - մենք նաեւ ցանկանում ենք նպաստել հռետորաբանության զարգացմանը, քանի որ այն հաղորդակցման ցանկացած տեսակի հիմքում է ընկած»:

Դատավարության մասնակիցները՝ մեղադրող ու պաշտպանող կողմերը, որոշվել են Ֆրանսիայի առաջատար համալսարաններում իրականացրած մրցույթների հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ