News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների մսնագիտական հանձնաժողովը Հայաստանի հանրությանն է ներկայացնելու նոր Սահմանադրության նախագիծը այս ամսվա վերջին:

Ինչպես մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, նախօրեին կայացած նիստում հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է պատրաստել իրենց վստահված գլուխները մինչեւ մայիսի 26-ը եւ ներկայացնել հանձնաժողովին: Մայիսի 28-29-ին նախատեսվում է հանձնաժողովի նիստ անել եւ առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցնել:

Նիստում հանձնաժողովը նաեւ հստակեցնելու է իր մոտեցումը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ