Հայաստանը լիովին կարող է ինտեգրվել Եվրամիության կառույցներին այնքանով, որքանով որ դրանք չեն խանգարի ԵՏՄ շրջանակներում նրա ստանձնած պարտավորություններին։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Մենք կարող ենք ինտեգրվել այնքանով, որքանով դա չի խանգարի ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներին։ Իսկ մարդու իրավունքների տեսակետից եվրոպական ինտեգրման զարգացումը կարելի է միայն ողջունել։ Զարգացման այդ ուղղությունը ինչպես միշտ կարեւոր է մեր երկրի համար»,- նշեց Մելքումյանը։