News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Սահմանապահ զորքերի գլխավոր շտաբում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ  գեներալ-լեյտենանտ  Արզուման Հարությունյանի եւ ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հետ միասին ծանոթացավ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներին, որոնց օգնությամբ սահմանապահները կարողանում են կանխել զանգվածային բնաջնջման զենքերի, կենսաբանական վտանգ պարունակող ու այլ վտանգավոր նյութերի փոխադրումը Հայաստանի սահմաններով: Նաեւ ձեւավորվել է բազմաֆունկցիոնալ մի լսարան, որտեղ դասընթացներ են անցկացվում հայ սահմանապահների համար եւ ներկայացվում են այն գործիքները, որոնք թույլ են տալիս սահմանապահներին վերահսկել արտահանումների հոսքը եւ ամրապնդել Հայաստանի սահմաններն ընդդեմ անդրազգային սպառնալիքների:

Աջակցությունը ցուցաբերվում է զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանն ուղղված ԱՄՆ կառավարության համընդգրկուն ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված են միջազգային հանցավորության, զենքերի անօրինական փոխադրումների ու զանգվածային բնաջնջման զենքերից բխող ռիսկերով պայմանավորված անդրազգային սպառնալիքների արդյունավետ հակադարձման հարցում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանը:   Միացյալ Նահանգներն ու Հայաստանը գործակցում են հանուն ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարություն, անվտանգություն եւ խաղաղություն թե՛ Հայաստանում, եւ թե՛ տարածաշրջանում:

Վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման կարողությունների զարգացման նպատակով գործակցել է տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների հետ: ԱՄՆ դեսպանության աշխատանքներն այս ոլորտում իրականացվում են Արտահանման վերահսկման եւ սահմանների անվտանգության ծրագրի (EXBS), Պաշտպանական վտանգի նվազեցման գրասենյակի (DTRO) եւ Ռազմական համագործակցության   գրասենյակի (ODC) կողմից: « Մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում ամուր է եւ արդյունավետ, եւ մենք պատրաստակամ ենք  շարունակելու եւ զարգացնելու այն Հայաստանի հետ», - ասաց դեսպան Միլսն իր խոսքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ