News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերջին զանգի միջոցառումների ժամանակ այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանից 26 եւ մարզերից 33 մեքենա է տեղափոխվել ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի հրամանատար, մայոր Պողոսյանը՝ ավելացնելով, որ հատուկ պահպանման տարածք են տեղափոխվել այն մեքենաները, որոնց ղեկին անչափահասներ են եղել, որոնք ընթացել են շարասյունով, կամ վարորդական իրավունք չեն ունեցել:

«Հարցը շրջանավարտ լինելու կամ չլինելու մեջ չէ: Եթե վարորդը մեքենա է վարում, պետք է ունենա համապատասխան փաստաթղթեր: Եթե անչափահաս է ու վարորդական իրավունք չունի, մեքենան տեղափոխվում է հատուկ պահպանման տարածք: Սահմանված որեւէ ժամանակ չկա մեքենան այստեղ պահելու: Համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո, փաստաթղթերի առկայության դեպքում մեքենաները դուրս են թողնվում հատուկ պահպանման տարածքից»,- ասաց մայոր Պողոսյանը: 

Վարորդական իրավունք չունեցող վարորդները ենթարկվում են՝ 20 000, իսկ ավտոմեքենաների սեփականատերեր՝ 10 000 դրամի չափով տուգանքի:

ՃՈ 2-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Պողոսյանը նշեց նաեւ, որ իրենք նախապես հանդիպումներ են ունեցել ավագ դպրոցների տնօրենների հետ՝ զգուշացնելով նրանց տեղեկացնել շրջանավարտների ծնողներին, որպեսզի նրանք թույլ չտան իրենց երեխաներին Վերջին զանգի օրը մեքենա վարել:

«Մենք նախապես պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք տարել, խոսել ենք դպրոցների տնօրենների հետ, նախազգուշացրել: Թող չթվա, թե մենք միայն բռնող եւ տուգանողի դերում ենք»,- ասաց Պողոս Պողոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ