News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունն ընտրություններից առաջ ներկայացրել է կուսակցության տնտեսական ծրագիրը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագիրը, ըստ որի նախատեսվում է մինչեւ 2035 թվականը ավելացնել աշխատողների թիվը 2,2 մլն-ով եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասցնել 33 հազար ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է Թուրքիայից 4,5 ժամ օդային հեռավորության վրա գտնվող 58 երկրների հետ զարգացնել առեւտրային եւ մշակույթային կապեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի 200 մլրդ դոլարի ներդրում իրականացնել։ Ներդրումների շնորհիվ հատուկ օրենքներով «Մեգա» քաղաք է կառուցվելու։

Նշվում է, որ ընդդիմության այս տնտեսական ծրագրի կազմելու մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն։

Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ