News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների 52-ամյա բնակչուհու մոտ ի հայտ եկած անսովոր հիվանդության պատճատռով նրա աչքին ամենուր վիշապներ են երեւում: Ողջ կյանքում նա նայել է մարդկանց եւ նրանց փոխարեն երկար ժանիքներով եւ մեծ ականջներով վիշապներ տեսել, գրում է Metro-ն:

«Նա կարողանում էր տարբերակել մարդկանց, սակայն մի քանի րոպե անց նրանք փոխում էին իրենց կերպարը, դառնում կանաչ գույնի եւ վերածվում վիշապների»,- ասել է հիվանդ կնոջ հոբեբույժը, գրում է Vesti-ն: Բժիշկները նրա մոտ հազվագյուտ հոգեկան խանգարում են ախտորոշել:

Ընդ որում, բոլոր անալիզները ցույց են տալիս, որ կինը բացարձակ առողջ է: Երկար տարիներ բուժվելուց հետո հնարավոր դարձավ կնոջը ազատել տեսիլքներից «Ռիվաստիգմին» կոչվող դեղամիջոցի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ