Չինաստանում հեղեղների պատճառով զոհվել է առնվազն 57 մարդ, հաղորդում է Associated Press-ը: Եվս 13 մարդ համարվում է անհետ կորած:
Զոհերի թվում կա 2 երեխա, որոնք եղել են ավտոբուսի մեջ այն պահին, երբ հեղեղը քշել է նրանց: Հոսպիտալացվել է 21 երեխա, փոխանցում է Gazeta-ն:
Բացի այդ, Գուան քաղաքում 16-հարկանի շենքի փլուզումից զոհվել է 16 մարդ։