News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթովպիայում մայիսի 24-ին խորհրդարանական ընտրություններ են: Գրանցված 36.8 մլն ընտրողների համար երկրում ավելի քան 45 հազար ընտրատեղամաս է բացվել: Էթովպիայի քաղաքացիները պետք է խորհրդարանի Ստորին պալատի՝ ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի 547 անդամ ընտրեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գործող օրենսդրության համաձայն, քվեարկության արդյունքներով խորհրդարանական մեծամասնությունը կառավարություն կձեւավորի, ինչպես նաեւ նախագահի պաշտոնի թեկնածու կառաջադրի:

Ընտրություններին 47 քաղաքական կուսակցություն եւ կոալիցիա է մասնակցում: Տեղական վերլուծաբանների կարծիքով, ակնհայտ առավելությունը 1991 թվականից ի վեր իշխող Եթովպիացի ժողովրդի հեղափոխական-ժողովրդավարական ճակատինն է (ԵԺՀԺՃ):

Խորհրդարանի տեղերի համար պայքարող խոշորագույն ընդդիմադիր ուժերից են «Մեդրեկը», Եթովպիական դեմոկրատական կուսակցությունը եւ Հանուն միասնության եւ ժողովրդավարության կոալիցիան: Սակայն խորհրդարանում խոշոր խմբակցություններ ձեւավորելու՝ ընդդիմության հնարավորություններն այնքան էլ բարձր չեն գնահատվում՝ տարաձայնությունների եւ կազմակերպական թուլության պատճառով:

ԵԺՀԺՃ-ի հաղթանակի դեպքում, Եթովպիայի վարչապետի պաշտոնը կպահպանի Հայլեմարիամ Դեսալենը, որի պաշտոնավարման տարիներին երկիրը տնտեսական աճի բարձր տեմպեր է գրանցել եւ ամրապնդել դիրքերը ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ