News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել եւ զարգացնել հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը:

«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նա չի բացառել սպառազինությունների մատակարարման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունը: «Իհարկե, մենք պատրաստ ենք ցանկացած ուղղությամբ համագործակցել Ռուսաստանի հետ: Եվ, որքան ես տեղյակ եմ, անցյալում նման համագործակցության օրինակներ կան»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Անկարան հետաքրքրված է ռուսական սպառազինությունների գնմամբ:

«Ներկայում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանն ու Թուրքիան սերտ հարաբերություններ չունեն, ինչպես էներգետիկայի ոլորտում: Հնարավոր է՝ դրա համար տեխնիկական կամ քաղաքական պատճառներ կան»,- ընդգծել է Ումիտ Յարդիմը:

Միաժամանակ, խոսելով մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգերի գնման մրցույթին ռուսական կողմին հրավիրելու հետ կապված իրավիճակի մասին, որոնք Անկարան նախկինում պատրաստվում էր գնել Չինաստանից, թուրք դիվանագետը նշել է, որ առայժմ մրցույթի հաղթողի մասին որոշում չի ընդունվել, սակայն չի պարզաբանել, արդյո՞ք Ռուսաստանը հրավիրվել է մասնակցել դրան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ