News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի 12 շրջանավարտ է ունեցել: Մայիսի 23-ին Վերջին զանգի միջոցառմանը ավանդույթի համաձայն գյուղի շրջանավարտը նախ Արցախի օրհներգի հնչյունների ներքո ներս են բերել Արցախի պետական դրոշը, ապա մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

12-րդ դասարանի դասղեկ Լուսինե Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր աշակերտներից 5-ը որոշել են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, մյուսները կամ չեն սովորի, կամ սովորելու են քոլեջներում և ուսումնարաններում:

ՙԱռհասարակ, մեր բոլոր միջոցառումներում և այլ նախաձեռնություններում մեր ցանկությունը մեկն է՝ խաղաղությունն ու հայրենիքի պաշտպանությունը: Մեր աշխատանքի հիմքում հենց այդ գաղափարներն են ընկած: Բայց չգիտեմ՝ դրանից է, թե ընտանեկան դաստիարակությունից, մեր աշակերտներից շատերն ընտրել են հենց ռազմական գործը: Բայց գյուղում շատ մեծ խնդիր է աշխատանքը, հիմնականում էրեխեքը սովորում են և այլևս գյուղ չեն վերադառնում՚,-պատմեց Լուսինե Ավանեսյանը:

Շրջանավարտները մեզ հետ զրույցում նշեցին, որ շատ կցանկանան պիտանի լինել հարազատ գյուղին, ոգևորված են ավարտում դպրոց, իսկ իրենց ամենամեծ ու նվիրական երազանքը վերջնական խաղաղության հաստատումն է և Արցախի շենացումը: 

Տպել
Ամենաշատ