News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին Ճապոնիայի  Տոկիոյի շրջանում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ի սկզբանե հայտարարվել էր ցունամիի վտանգի  մասին, սակայն այնուհետեւ չեղյալ էր հայտարարվել։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից հյուսիս, իսկ օջախը եղել է 50 կմ խորության վրա, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Երկրաշարժից հետո դադարեցվել էր Տոկիոյի մետրոպոլիտենի աշխատանքը եւ երկաթուղային որոշ ուղղությունների երթեւեկությունը։

Ճապոնիայի միջուկային օբյեկտները երկրաշարժից չեն տուժել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ