News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հավատում է, որ Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը նոր փուլ է երկկողմ հարաբերությունների համար: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

«4 օր առաջ ընդունված հռչակագիրը պետք է գործածել նախ եւ առաջ որպես բանակցությունների նոր օրինական գործիք, ինչպես նաեւ պետք է կյանքի կոչել հռչակագրի մեջ ընդգծված եւ ճիշտ սահմանված կետերը՝ տարածաշրջանում անվտանգության կարեւորման հարցում»,- ասաց Տրայան Հրիսթեան՝ նշելով, որ հռչակագիրը հավելյալ հնարավորություններ է ստեղծել Վիլնյուսում ստորագրված հռչակագրին:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-22-ին Լատվայի մայրաքաղաքում կայացել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» չորրորդ գագաթնաժողովը, որի արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվել, թեեւ գագաթաժողովի սկզբում մասնակիցների միջեւ տարաձայնություններ էին առաջացել Ղրիմի հարցով:

Մասնավորապես, Բելառուսն ու Հայաստանը հրաժարվել են համաձայնեցնել ամփոփիչ հռչակագիրը՝ Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթի պատճառով: Իսկ Ադրբեջանը ձգձգել է փաստաթղթի ստորագրումը, դիվանագիտական աղբյուրների համաձայն, դրանում ղարաբաղյան հարցի շուրջ «անբավարար ուշադրության» պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ