News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Սպարտակի» բժշկական բաժնի պետ Միխայիլ Վարդապետովը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզի եւ Յուրա Մովսիսյանի ապաքինման եւ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղին նրանց մասնակցության մասին: 

«Արասը հարյուր տոկոսով պատրաստ է եւ կարող է մարզվել հավաքականի հետ առանց սահմանափակումների: Կխաղա նա, թե ոչ կորոշի մարզիչը: Ամեն դեպքում ես խոնարհվում եմ նրա առջեւ՝ երրորդ անգամ նույն ջիլի վնասումը վճիռ է: Մարդիկ հիմնականում դադարում են ֆուտբոլ խաղալ նման իրավիճակում: Միայն նրա բնավորությունն ու աշխատասիրությունը օգնեցին լիովին ապաքինվել, եւ, իհարկե, իտալացի վիրաբույժ Մարիաննիի հիանալի աշխատանքը:
Ինչ վերաբերում է Յուրային, այսօրվա դրությամբ նա ոտնաթաթի երրորդ նախագարշապարի ոսկորի հետ կապված խնդիրներ ունի: Հուսանք, որ ապաքինման համար բավական ժամանակ կա, եւ նա կհասցնի օգնել հավաքականին»,- ասաց Վարդապետովը:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ